Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հեռախոսազրույցում ասել է, որ չինական պատվաստանյութն արդյունավետ է և անվտանգ: Այժմ Անկարան կգնի այն:
Թուրք նախարարը նաև Պեկինին շնորհավորել է COVID-19-ի համավարակի հաջող զսպման համար, ասվում է ՉԺՀ ԱԳՆ հայտարարության մեջ: Նա բարձր է գնահատել ՉԺՀ-ի հաջողությունը պատվաստանյութի մշակման գործում: