Ֆուտբոլի արքա Պելեն հերթական անգամ գովեստի խոսքեր է ասել Բրազիլիայի հավաքականի և «Սանտոս»-ի երիտասարդ հարձակվող Նեյմարի հասցեին: Այս մասին հաղորդում է AS-ը:
«Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է: Նա կդառնա այնպիսին, ինչպիսին Մեսսին ու Կական են, նա կարող է անգամ հասնել իմ, Զիկոյի և Ռոնալդոյի հաջողություններին: Նեյմարը դեռ աճելու տեղ ունի, և համոզված եմ, որ նա դեռ ցույց կտա իր ողջ պոտենցիալը: Տղան բազում առաջարկներ ունի Եվրոպայից, բայց որոշեց մնալ «Սանտոս»-ում, և ես կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր»,- ասել է Պելեն:








































