Եվրոպական դիվանագիտության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մեկնաբանել է Վենեսուելայում կայացած խորհրդարանական ընտրությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է, որ ԵՄ-ն չի կարող ճանաչել այդ ընտրությունների արդյունքները:
Նրա խոսքով, երկրի իշխանությունները պետք է անցումային գործընթաց սկսեն՝ «ներկայիս փակուղուց» ելք գտնելու համար:
«ԵՄ-ն Վենեսուելայի իշխանություններին և ղեկավարներին կոչ է անում վեր դասել ժողովրդի շահերը և անմիջապես միահամուռ կերպով անցումային գործընթաց սկսել՝ քաղաքական ճգնաժամի խաղաղ և կայուն լուծում գտնելու համար»,- նշել է Բորելը:
Բացի այդ, նա հավելել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Վենեսուելային՝ աշխատելով բոլոր «խաղացողների» հետ:
Վենեսուելայում խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերը բացվել են դեկտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով 14:00-ին: Վենեսուելացիները պետք է ընտրեն 227 խորհրդարանական: Ընտրություններին մասնակում է 107 քաղաքական կուսակցություն և միավորում, 14 հազար թեկնածու:










































