Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Ադրբեջանը եթե այսպես շարունակի, Մերկելը կճանաչի Արցախի անկախությունը

Մտահոգության առիթները շատ են, այդ թվում ստորագրված համաձայնագիրը, որը մեզ համար շատ տարօրինակ և բարդ է, բայց գլխավոր խնդիրը, որ մտահոգում է, այն է, որ այդպես էլ չենք կարողանում ռացիոնալ դաշտ տեղափոխել մեր ներքին քաղաքականության, Արցախի հետ կապված հարցերը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ իշխանության հասցեին հնչում են մեղադրանքներ, և զարմանալի է, որ իշխանությունները շարունակում են պատասխանել քննադատություններին, արդարանալ և բացատրություններ տալ: «Ես վարչապետին և իր թիմին առաջարկում եմ օրակարգեր առաջ բերել, որոնք օգտակար են հասարակությանը: Փոխադարձ մեղադրանքները տանում են անդունդ… Ռազբորկաները պետք չէ դուրս բերել հասարակություն»,- ասաց Ստեփանյանը՝ հավելելով, որ կառավարման համակարգը պետք է դուրս գա կոլապսից և սկսի աշխատել՝ իրականացնել ճանապարհային քարտեզը, հրատապ լուծում տալ գերիների և անհետ կորած զինվորների խնդրին:

Նրա խոսքով՝ արդիական է նաև Արցախի անկախության հարցը, և պետք է արտգործնախարարությունում առանձին խումբ ստեղծել, որը մեզ համար դրական կարևոր կողմերը կֆիքսի և առաջ կմղի: «Միջազգային հանրությունը հիմա լարված է Ադրբեջանի դեմ, հիմա պետք է հատուկ խումբ ստեղծել, արձանագրել դրական արձագանքները և առաջ տանել»:
Քաղաքագետի կարծիքով՝ պետք է նաև նոր ԸՕ ընդունել, և ստեղծել նոր խորհրդարան. «Այլապես կրկին կունենանք լեգիտիմ, բայց անհաջող խորհրդարան, ինչպիսին հիմա է: Շատ հավանական է, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն կդառնան»:

Անդրադառնալով հարցին, թե ով ինչ ստացավ այս պատերազմում, Ստեփան Գրիգորյանն ընդգծեց, որ գլխավոր շահողը Ռուսաստանն է. «Ռուսական զորքը ոչ միայն մտավ Ղարաբաղ՝ կոնֆլիկտի գոտի, այլ նաև Ադրբեջան, այնտեղ պետք է տեղակայվի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն: Թուրքիան շահեց, որովհետև պաշտոնապես թուրքական զորքը ներգրավված կլինի մոնիթորինգային կենտրոնում և մշտական ներկայություն կունենա Ադրբեջանում, ինչպե նաև ներգրավվեց Արցախի հարցի լուծման մեջ, շահեց նաև Ադրբեջանը՝ ստացավ յոթ շրջանները, բայց Շուշիի հարցում պարտվեց, քանի որ այնտեղ ռուսական զորքեր են»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանը սխալված կլինի, եթե հայկական շքերթի ժամանակ հայ գերիներ քայլեն. «Դա ռազմական հանցագործություն է, որը քաղաքական լուրջ հետևանքների կբերի, դա հունից կհանի միջազգային հանրությանը, և բոլորը կսկսեն ճանաչել Արցախի անկախությունը: Այսօր Գերմանիայի Բունդեսթագում խմորումներ են, կառավարության վրա ճնշում է գործադրվում, որ Ֆրանսիայի նման դիրքորոշում հայտնեն, և եթե Ադրբեջանն իրեն սխալ պահի, կսկսվի Արցախի ճանաչումը: Մերկելը հազիվհազ է կարողանում նրանց զսպել: Հետաքրքիր է, որ Մերկելի խմբակցությունը նրանից պահանջոմ է ճանաչել Արցախի անկախությունը: Եթե Ադրբեջանն այդ քայլին գնա, Մերկելը կճանաչի Արցախի անկախությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում