Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Լայնածավալ ստուգայց՝ «Թեղուտ» ՓԲԸ-ում. ԱԱՏՄ-ն հակահամաճարակային պայմաններն է ստուգել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված` Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրապետության ողջ տարածքում։

ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խումբը լայնածավալ ստուգայց է իրականացրել «Թեղուտ» ՓԲԸ-ի հանքավայրում և դրա վարչական ու գրասենյակային տարածքներում։

Ստուգայցի արդյունքներով տնտեսվարողի մոտ արձանագրվել է Covid-անվտանգության նորմերի պահպանման բարվոք պատկեր։

Մասնավորապես, աշխատակիցներն ապահովված են եղել պաշտպանիչ դիմակներով, ախտահանիչ նյութերով, տարածքում առկա են եղել օգտագործված թափոնների համար անհրաժեշտ ոտնակով աղբամաններ, ճշգրիտ լրացված են եղել ջերմաչափման և ախտահանման մատյանները, պահպանվել են սննդի կազմակերպման համար և ընդհանուր առմամբ անվտանգության հիմնական նորմերը։

ԱԱՏՄ-ն միաժամանակ իրազեկում է՝ Covid-անվտանգության ի՞նչ նորմեր են սահմանված հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի տնտեսվարողների համար`

աշխատավայրում նվազագույնի է հասցվում առանձին հանքախորշերի աշխատողների միջև շփումը․

կազմակերպության տնօրենը նշանակում է տարբեր գոտիների աշխատողների հետ անհրաժեշտության դեպքում կապ հաստատող աշխատողներ․

հանքի տարածքում առանձնացվում են աշխատանքային գոտիներ տարբեր գործառույթներ իրականացնող աշխատողների համար՝ վարչական, լաբորատոր, արտադրամաս, արհեստանոց, բացահանք, ստորգետնյա տարածք, սննդի ապահովման, ավտոպարկ․

հագուստի՝ ոչ աշխատանքային և աշխատանքային պահպանման համար ապահովվում են հանդերձապահարաններ․

հագուստը հանդերձապահարանում պահվում է մեկանգամյա օգտագործման կամ անձնական՝ անվանական պարկերի մեջ․

հերթափոխային աշխատանքի դեպքում աշխատավայրում տարբեր հերթափոխների աշխատողները չեն շփվում․

յուրաքանչյուր հերթափոխից հետո կատարվում է տարածքի խոնավ մաքրում և ախտահանում․

հանքի տարածքի աշխատանքային գոտիներում սնունդն ընդունելու վայրերում սահմանվում է աշխատողների առավելագույն թույլատրելի քանակ` մարդկանց միջև սոցիալական հեռավորության պահպանման նպատակով․

ընդմիջմանը սնվելու համար նախատեսվում են առանձնացված տարածքներ, որոնք ապահովվում են հոսող ջրով և օճառով լվացվելու ու ձեռքերի ախտահանման հնարավորությամբ, որտեղ ևս պահպանվում է 1,5 մետր սոցիալական հեռավորությունը․

կողմնակի անձանց մուտքը կազմակերպության տարածք արգելվում է: Անհրաժեշտության դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, բուժանձնակազմի և այլ անձանց մուտքը հնարավոր է միայն պարտադիր ջերմաչափում անցնելուց հետո․

կազմակերպության տարածքում, ինչպես նաև մուտքի/ելքի մոտ մարդկանց կուտակումներ արգելվում է․

աշխատանքային օրվա ընթացքում առնվազն երկու անգամ՝ աշխատանքներն սկսելուց առաջ և ընդմիջումից հետո, կազմակերպվում է վարչական և արտադրական սենքերի խոնավ մաքրում և ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով։ Հարկ է ապահովել ախտահանիչների և դիմակների առկայությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում