Իսրայելցի զինվորականները հրթիռակոծել են Դամասկոսի նահանգի հարավը: Այս մասին գրում է սիրիական «Ալ-Վաթան» թերթը:
Պարբերականը հաղորդում է, որ ավիահարված է հասցվել Գոլանի բարձունքներում Քունեյթրա նահանգից հարավ գտնվող Մանեեի բարձունքին:
Նշվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել հրթիռային հարվածների մի մասը: Հրետակոծության արդյունքում կան նյութական վնասներ: