Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Զինադադարից մի քանի օր հետո այսպիսի քայլեր անելը պրովոկացիա կարելի է դիտարկել. Վիենի փոխքաղաքապետ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ֆրանսիական Վիեն քաղաքի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը։

– Պարոն Սաքունց, նախօրեին Փարիզի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի անկախությունը, բանաձև ընդունեց: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս ճանաչումների շարքը, և, ի վերջո, հնարավո՞ր է, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը՝ հաշվի առվելով, որ Ֆրանսիայի Սենատը որոշել է քվեարկության ներկայացնել Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը:

– Բնականաբար, քաղաքային իշխանությունների կողմից այս բանաձևի ընդունումը շատ դրական եմ գնահատում, որովհետև ինքներս էլ Վիեն քաղաքում գնացինք այդ քայլին շատ արագ: Մեր քաղաքը երրորդն էր այս հարցում: Դրանից հետո շատերի հետ կապ հաստատեցի, զանգահարեցին ինձ, խնդրեցին, և ես մի քանի քաղաքների անձամբ աջակցել եմ, որպեսզի իրենք էլ այդ գործընթացի մեջ մտնեն և հասնեն արդյունքների: Արդեն բազմաթիվ քաղաքների քաղխորհուրդներում դրվում է այդ բանաձևը: Վլանսը այդ քայլին գնաց, Փարիզում արդեն այդ որոշմանը հասանք: Զուգահեռաբար այդ աշխատանքն արվում էր նաև Ազգային ժողովում և Սենատում: Ազգային ժողովում պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին է զբաղվում այս հարցով, հույսեր ունենք, որ դեկտեմբերի սկզբին հարցը կդրվի, իսկ Սենատում արդեն շատ ավելի արագ ստացվեց: Ես ասել էի, որ Սենատում կարող է ավելի արագ ստացվել, որովհետև մի քիչ ավելի հեշտ է, մանավանդ որ առաջին մեծ 5-6 կուսակցությունները ընդհանուր հայտարարի են եկել այս հարցի շուրջ: Դա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, նոյեմբերի 25-ին կարող ենք դրական արդյունք ունենալ, ունենալ Սենատի կողմից ճանաչում: Դա սկիզբ կլինի, որ ԱԺ-ն էլ դեկտեմբերի սկզբին գնա այդ քայլին: Իրականում, սա փուլային աշխատանք է, որովհետև ամեն դեպքում, այս ամբողջ գործընթացը վերջանալուց հետո կարևոր է լինելու, որ կառավարությունը որոշի այս հարցը դնել քննարկման: Իսկ վերջնակետը նախագահի ստորագրումն է: Այս պահին դժվար է ասել՝ արդյո՞ք մինչև վերջ հարցը կգնա, թե՞ ոչ, բայց այս փուլերը կարևոր են, կատրված քայլը՝ դրական: Մենք, իհարկե, էմոցիոնալ ենք իրավիճակը դիտարկում, բայց պետք է սև և սպիտակ չանել, այն դեպքում, երբ կան միջանկյալ աշխատանքներ: Եվ կցանկանայինք, որ Ֆրանսիան կարևոր պահին կարևոր քայլ աներ, մանավանդ հայտարարության ստորագրման ժամանակ: Ֆրանսիայի կողմից չեղավ սպասված միջամտություն, բայց դա չի նշանակում, որ պետք է Ֆրանսիային կողմ դնենք՝ ասելով, որ նեղացել ենք: Քաղաքականության մեջ նեղանալը ճիշտ չէ, պետք է շարունակել աշխատանքներ կատարել: Եվ կարծում եմ՝ Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչումը կարևոր քայլ կարող է լինել այն դեպքում, երբ մի քանի օր առաջ Պուտինը նշեց, որ այս պահի դրությամբ որևէ երկիր չի ճանաչել Արցախի անկախությունը:

– Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը ֆրանսիական մեդիային կոչ է արել «ճիշտ» գրել Արցախի գյուղերի ու քաղաքների անունները։ Սա չի նշանակո՞ւմ մշակութային ոչնչացում, պատմության կեղծում։ Մեր դեսպանն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի այս ուղղությամբ։

Իրականում սա շատ բնական, Ադրբեջանին բնորոշ քայլեր են: Եվ զինադադարից մի քանի օր հետո այսպիսի քայլերը պրովոկացիոն կարելի է դիտարկել: Իրականում, կարծում եմ, հակառակ էֆեկտ ենք ունենում Ֆրանսիայում, որովհետև շատ պարզ տեսնում ենք, որ այս պահի դրությամբ Ֆրանսիան Հայաստանին կողմ քայլեր է անում: Իսկ այսպիսի մանր քայլերն Ադրբեջանի կողմից բացասական ազդեցություն են ունենում: Ինչ վերաբերում է այս ուղղությամբ մեր դեսպանատան քայլերին, կարծում եմ, որ այդ քայլերը պետք չեն, այս պահի դրությամբ մենք ավելի լուրջ գործերով ենք զբաղվում, այն է՝ Արցախի անկախության ճանաչումը:

– Ըստ էության, Արցախի անկախության ճանաչումը Ֆրանսիայի կողմից ավելի մո՞տ է՝ հաշվի առնելով Ֆրանսիայի 15 քաղաքների և նաև մայրաքաղաքի կողմից Արցախի անկախության ճանաչումը:

– Իրականում չեմ կարծում, որ կգտնվի որևէ մեկը, որ կասի՝ Ֆրանսիան այս քայլը կանի, թե ոչ, որովհետև այս դրվագն ընդհանուր աշխարհաքաղաքականության մեջ մի կետ է, որը կախված է նաև այլ բանակցություններից: Եվ ես վստահ եմ, որ այս պահի դրությամբ կան բանակցություններ Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև, կան բանակցություններ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև, Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Եվ այս բոլոր քննարկումներ-բանակցություններից է ինչ-որ չափով կախված՝ արդյոք Ֆրանսիան կգնա՞ վերջնական որոշման, թե՞ ոչ: Մի քանի օր, մի քանի շաբաթ ժամանակ կա, որ այն հասնի կառավարությանը, և, բնականաբար, Ֆրանսիան բանակցությունների մեջ այս գործընթացը օգտագործելու է, բայց փորձելու է ինչ-որ ձեռքբերումներ ունենալ նույն Մինսկի խմբի շրջանակներում, և սա կարող է ինչ-որ առումով Ֆրանսիայի համար շանտաժի միջոց հանդիսանալ՝ ասելով, որ եթե չենք կարողանում գալ ընդհանուր հայտարարի նույն Մինսկի խմբի շրջանակներում, ցանկացած պահի, արդեն Ազգային ժողովով լուծելու դեպքում, ընդամենը մի քսան օր կպահանջվի Ֆրանսիայի համար վերջակետ դնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում