Արմեն Գրիգորյանը չափահաս մարդ է. ինքը ժամանակին, երբ ես պաշտոնյա եմ եղել, ընդդիմության թեկնածուներից մեկի շտաբի պետն է եղել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասին, ով իր քրոջ որդին է:
«Ես այն ժամանակ չեմ կարողացել ազդել իր որոշումների վրա, չեմ էլ փորձում, որովհետեւ ինքը չափահաս մարդ է: Նույնը ինքն է անում, չի փորձում ազդել իմ վրա:
Թե ինչպիսի պաշտոնյա է, ղեկավարությունը դրա գնահատականը կտա, իմ բարեկամն է, ես բարեկամություն եմ անում եւ անելու եմ»,-ասաց նա:









































