Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2600 փախստական։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 936 փախստական։ Նոյեմբերի 14-ից արդեն Ստեփանակերտ են վերադարձել ավելի քան 2600 բնակիչներ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց տները»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Փախստականների տեղափոխող ավտոբուսների երթևեկության անվտանգությունն ապահվել են ռուս զինծառայողները։