Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Չեմ կարծում, որ Ռուսաստանը շատ բավարարված է այս ամենից․ Ռուբեն Կիրակոսյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ռուսաստանցի հայ փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:

– Պարոն Կիրակոսյան, ի՞նչ իրավիճակ է Ռուսաստանի հայ համայնքում ստորագրված զինադադարի եռակողմ հայտարարությունից հետո: Ինչպիսի՞ն են մարդկանց տրամադրությունները, կա՞ արդյոք իրավիճակը շտկելու հնարավորություն:

– Ռուսաստանի հովանավորությունը Հայաստանի համար այսօր կենսական նշանակություն ունի: Սա արդեն թեզ չի, այլ ռեալ իրականություն, և պետք է աշխարհի տարբեր մասերում բնակվող հայկական կազմակերպությունները, կառույցները դա հաշվի առնեն՝ լինեն կուսակցություններ, ՀԿ-ներ, թե անհատներ: Մենք պետք է հասկանանք, որ այնպիսի շեմի առաջ է կանգնած մեր Հայաստանը, որ ուղղակի պետք է վերանայենք մեր պատմությունը, մեր արժեքները, անցած ճանապարհը, թե ինչպես սա ստացվեց: Ամեն հայ պետք է այդ հարցն ինքն իրեն տա և ազնիվ պատասխանի, թե ինքն ինչ է արել Հայաստանի հզորացման, անկախության, պետականության համար: Դժբախտաբար, պետք է արձանագրեմ, որ առանձնապես ոչ մի բան էլ չի արել որևէ անհատ՝ տարբեր պատճառներով: Քանի որ միշտ էլ պաշտոնյաների նկատմամբ ունեցել ենք հարմարվածություն, քննադատական մոտեցում չենք դրսևորել, նաև մեծահարուստների նկատմամբ է եղել վերաբերմունք, որ եթե իրենք այդպիսին են, հաջողակ կլինեն ամեն ինչում, բայց կյանքը ցույց է տալիս, որ Ռուսաստանում համայնքային կյանքի այսքան տարվա ճահճային վիճակը կախված է հենց նրանից, որ ամբողջ համայնքային կյանքը մենաշնորհվել է գործարարների կողմից, ու ոչ մի զարգացում այսքան տարի չի եղել: Նույն անձինք, որոնք եղել են 1990-ականներին, մինչ այսօր այդ նույն անձինք են այդ աթոռներին: Մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը: Այստեղի համայնքը, գիտեմ, որ շարունակում է բարեգործական աշխատանքը, փախստականների համար մեծ քանակի հումանիտար օգնություն է ուղարկում, բժշկական օգնություն է գնում: Մենք՝ փաստաբաններս, վերլուծում ենք դրությունը, ուզում ենք հասկանալ՝ ինչպիսի առաջարկություններ պետք է անենք: Ես արդեն կոչ եմ արել մի քանի պարբերականներում, որ եթե Ադրբեջանը պետք է ինչ-որ հայցադիմումներ ներկայացնի կորուստների վերաբերյալ, ես տարիներ շարունակ ասում եմ՝ ինչո՞ւ չի տարվում աշխատանք Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի հայ փաստականների կորուստները հաշվելու ուղղությամբ: Ինչու չի տարվում աշխատանք, որ փախստականների միություններ ստեղծվեն, և պատրաստվեն հայցեր միջպետական մարմիններին այդ կորուստների վերաբերյալ:

– Տեղի ունեցածը ցույց չի տալի՞ս, որ մենք հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված խնդիրներ ունենք՝ հաշվի առնելով, որ ստորագրված հայտարարությունը որևէ կերպ չէր բխում Հայաստանի շահերից:

– Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը շատ բավարարված է այս ամենից: Ես կարծում եմ, որ ոչ մի բավարարված կողմ էլ չկա իրականում: Նույնիսկ ադրբեջանցիները բավարարված չեն: Բոլորն էլ դժգոհում են, որովհետև այդ հայտարարությունը սկզբունքորեն ոչ մի հարց չի լուծում ոչ մի կողմի համար: Սա իրավիճակային հայտարարություն է, որ տվյալ պահին արյունահեղությունը կանգնեցնեն ու վերջ: Սա առաջին փուլն է, պետք է սկսվի երկրորդ փուլը, երբ պետք է սկսվեն սկզբունքային բանակցություններ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, ռուսական զորքերի կարգավիճակի վերաբերյալ և, ամենակարևորը՝ ինչ կապ ունեն Թուրքիայի զորքերը տարածաշրջանում: Այստեղ շատ մեծ թվով բազմակետեր կան, չբացված չակերտներ, որոնք պետք է մեկնաբանվեն: Հիմա շատ կարևոր է, որ նորից հանկարծ ռազմական գործողություններ չսկսվեն, ու նորից արյուն չթափվի: Մենք պետք է ունենանք երաշխիքներ, որ պատնեշն արդեն շարված է, և հետ քայլ դեպի ռազմական գործողություններ չկան: Մեզ այդ երաշխիքները կենսականորեն պետք են: Իմ կարծիքով՝ հիմա Հայաստանը պետք է իր ուշադրությունը սևեռի ինքն իր վրա, իր պետականության վրա, իր ռազմական, տնտեսական, քաղաքական, մշակութային դիրքերն ամրացնելու վրա, իսկ աշխարհաքաղաքական իր ամբիցիաները մի քիչ համաձայնեցնի ռուսների հետ: Բոլոր ոլորտներում մենք շատ թույլ վիճակում ենք գտնվում, հաջողություններ չունենք: Որպես պետություն՝ մենք չենք կայացել, դրանից էլ օգտվեցին ու չարաշահեցին ուրիշները: Դեռևս 2018-ին այդ մասին Իգոր Մուրադյանն էր ասում, որ այդ օրը գալու է, ու այդ օրը եկավ: Բայց մենք հոգեբանորեն պատրաստ չենք լսել մեզ համար տհաճ տեսակետներ, միշտ այդպիսի տեսակետներ արտահայտողներին անվանում ենք դավաճաններ, չունենք իրար լսելու, վերլուծելու սովորությունը: Փոխարենը ունենք իրար ընդհատելու, իրար վրա բղավելու սովորությունը: Նույնիսկ էստեղ համայնքային կառույցներում չկա հայերենի նկատմամբ հարգանք, աշխատանքային լեզուն ռուսերենն է: Չկա հայերեն գրելու ավանդույթը:

Բազմաթիվ հարցեր կան, որոնք բնորոշում են մեզ որպես ուզած պայմանի, ուզած իրավիճակի հարմարվողներ: Պետք է բոլորս այս իրավիճակից եզրակացություններ անենք, վերլուծենք ու հասկանանք, որ պետք է դառնանք իրար չատող, իրար հարգող հասարակություն, ազգ ու պետություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում