ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն Արցախի Հանրապետությունում իրենց բնակավայրերից և հրետակոծության հետևանքով բնակարաններից զրկված քաղաքացիներին տեղեկացնում է, որ ԱՀ կառավարությունը, մինչև հիմնական կացության համար բնակարաններով ապահովելը, կտրամադրի ժամանակավոր կացարաններ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ օպերատիվ շտաբը: