Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ հուլիսին հանրապետությունում արձանագրված գնաճը սեզոնային բնույթ ունի: «Հուլիս ամսին սկսած 1994 թվականից ներառյալ 2011 թվականը հանրապետությունում սպառողական շուկայում մշտապես արձանագրվել է գնանկում՝ 0.7-5.5%-ով: 2011 թ. հուլիսին 3% է կազմել գնանկումը»,- հայտարարեց Գ.Մարտիրոսյանը:
Նա նշեց նաև, որ սեզոնային այս գնանկումը վերաբերում է նաև օգոստոս ամիսներին: «Սկսած 1997-ից մինչև 2009թ. օգոստոս ամիսները հանրապետությունում արձանագրվել է գնանկում՝ 0.4-2.4%-ով: 2010թ. օգոստոսին գնաճ եղավ 1.3%-ով՝ պայմանավորված հիմնականում հացամթերքի կտրուկ՝ շուրջ 7% գնաճով»,- հայտարարեց Գ.Մարտիրոսյանը:







































