Մեկ օրում Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1,167 դեպք, աճը ռեկորդային է համաճարակի համար: Դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 110 455:
Վերջերս սուր շնչառական վարակների և COVID-19 կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում Մինսկի իշխանությունները որոշեցին Բելառուսի մայրաքաղաքում պարտադիր դիմակային ռեժիմ մտցնել: Մինսկի բնակիչներից պահանջվում է դիմակներ կրել հասարակական տրանսպորտի, մետրոյի, երթուղային տաքսիների և սովորական տաքսիների մեջ:
Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ կորոնավիրուսային համավարակը մի քող է, որի հետևում գլոբալ խաղացողները փորձում են վերափոխել աշխարհը:
.








































