Ջրաքիսների մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել Հունաստանի հյուսիսում գտնվող երկու տնտեսություններում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի գյուղատնտեսության նախարարությանը:
Նշվում է, որ մոտ 2,5 հազար ջրաքիս կվերացվի Կոզանիի ծայրամասում գտնվող մեկ ֆերմայում: Միևնույն ժամանակ, ջրաքիսների մոտ կորոնավիրուսի մուտացիաներ չեն գրանցվել:
Ֆերմերային տնտեսությունների աշխատակիցները ներկայում ստուգվում են COVID-19- ի համար, իսկ մեկ անձի մոտ դրական արդյունք է գնանցվել:









































