Այսօր ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու օրինագիծը, որին կողմ է քվեարկել 269 կոնգրեսական, դեմ՝ 161-ը: Այս օրինագծի ընդունումը թույլ է տվել խուսափել դեֆոլտից: Հիմա հերթը հասել է վերին պալատին՝ Սենատին, որտեղ, անկասկած, այս օրինագիծը կընդունվի, քանի որ այստեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները, որոնք կողմ էին վերին շեմի բարձրացման՝ Օբամայի արած կոչերին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի վերին պալատի կողմից ընդունվելուց անմիջապես հետո: Հիշեցնենք նաև, որ այս հարցի շուրջ նախնական համաձայնությունը նախագահ Օբամայի և հանրապետական մեծամասնության առաջնորդների միջև ձեռք էր բերվել նախօրեին, ինչի մասին հայտարարել էր անձամբ ԱՄՆ նախագահը: