Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացնում է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիվանդանոց է տեղափոխվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Ունի վնասվածքներ։ Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում»,- ֆեյսբուքում գրել է Աղաջանյանը։ Արարատ Միրզոյանը, հիշեցնենք, ծեծի էր ենթարկվել Ազգային ժողովի դիմաց։









































