Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Բայդենի ընտրությունից հետո Էրդողանի առաջարկը Պուտինին

Հայաստանի վարչապետը և նախագահը շնորհավորել են ԱՄՆ 46-րդ նախագահ ընտրված Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենին: Բայդենի ընտրությունն իհարկե վիճարկում է ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, որը պետք է պաշտոնավարի մինչև 2021 թվականի հունվար: Թրամփը խոսում է դատական կարգով բողոքարկման և հնարավոր է նաև հանրահավաքների մասին: Համենայնդեպս, արվում են այդպիսի ակնարկներ:

Ինչպես կզարգանան ԱՄՆ-ում իրադարձությունները առաջիկա երկու ամիսներին՝ անշուշտ էապես պայմանավորելու է նաև համաշխարհային կյանքը: Իսկ այդ կյանքի հանդեպ մենք ներկայումս առավել քան զգայուն ենք, գերզգայուն՝ Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմի պատճառով: Ակնառու է, և առիթ ունեցել ենք այդ մասին խոսելու, որ պատերազմի ժամանակահատվածը այդ ահաբեկչական խառնածինն ընտրել է նաև ԱՄՆ-ում նախագահի ընտրության ու ներքաղաքական լարվածության, այսպես ասած, գագաթնակետի հաշվարկով: Դա նշանակում է, որ խառնածինը կարող է փորձել օգտագործել այդ ժամանակահատվածն առավելագույնս, եթե նկատի ունենանք նաև այն, որ Ջո Բայդենն իր նախագահության ընթացքում ըստ ամենայնի որակապես այլ մոտեցում է ունենալու հարավկովկասյան ռեգիոնալ անվտանգային համակարգին, քան Թրամփը: Ի վերջո, դրա վկայությունն է և այն, որ Բայդենն Օբամայի վարչակազմում Իրանի հետ հարաբերության կարգավորման ճարտարապետներից մեկն էր, այդ միջուկային համաձայնագրի կնքման ջատագովներից մեկը: Իսկ այդ գործընթացը նախագծվում էր ոչ միայն մերձավորարևելյան, այլ նաև հարավկովկասյան ռեգիոնալ անվտանգության համակարգի հաշվարկով՝ թույլ չտալով Իրանի այնքան թուլացում, որը նախ՝ Ադրբեջանում, իսկ հետո Հարավային Կովկասում կբերեր Թուրքիայի խաղի տարածության ընդլայնման և խաղային ներուժի բարձրացման:

Հատկանշական է, ի դեպ, որ Բայդենի հաղթանակի մասին ազդարարման ֆոնին տեղի ունեցավ Էրդողան-Պուտին նոր հեռախոսազրույց: Ընդ որում, ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանը Պուտինին առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային մեխանիզմ և քննարկել արցախյան հարցը: Թուրքական նախորդ այդ առաջարկները Պուտինը մերժում էր: Կփոխվի՞ արդյոք որևէ բան այդ հարցում այն, երբ Բայդենն է ընտրվել ԱՄՆ նախագահ, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի համար ցանկալի տարբերակը Թրամփն էր՝ համենայնդեպս, դատելով պաշտոնական քարոզչության տոնայնությունից: Թե՞ այդուհանդերձ Մոսկվան Անկարայի առաջարկներին կվերաբերվի իր ազգային անվտանգային շահերից, ոչ թե ԱՄՆ հանդեպ բարդույթներից ելնելով: Իսկ դա նշանակում է մերժել Անկարայի այդ առաջարկները, որովհետև գործնականում դրանք նշանակում են Կովկասը Թուրքիային հանձնելու գործընթացի մեկնարկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում