Հուլիսի 30-ին տեղի է ունեցել «Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպության նախաձեռնող խմբի հիմնադիր ժողովը:
Նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության համաձայն` ժողովի ընթացքում որոշում է կայացվել ստեղծել «Քաղբանտարկյալներ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը և դիմել համապատասխան մարմնին պետական գրանցում ստանալու համար:
Հաստատվել է նաև կազմակերպության կանոնադրությունը, ձևավորվել է խորհրդի կազմը: Կազմակերպության նախագահ է ընտրվել նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը:
Նորաստեղծ կառույցի խնդիրներից մեկն է` հասնել «Մարտի 1»-ի գործով դատապարտված արդեն նախկին քաղբանտարկյալների արդարացմանը:







































