Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Երկիրը պատերազմի մեջ է, ինչ է անում Քոչարյանը անձնագիրը, եթե միտումը երկրից հեռանալը չէ

«Պղտոր ջրում ձուկ են որսում։ Դա իրենց մեթոդն է։ Երբ որ դատարանը Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառեց, արդեն սրա հիմքերն էին ստեղծում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից այս գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին անձնագիրը վերադարձնելու որոշմանը։

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ դատարանը վերադարձրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը։ Տեղեկությունը Քոչարյանի փաստաբանական թիմի, գրասենյակի կողմից չի հերքվել։

«Ի՞նչ խնդիր կար անձնագիրը վերցնելու, ո՞րն է այս հրատապությունը, եթե միտումը երկրից բացակայելը չէ։ Ամբողջ Հայաստանը պատերազմական իրավիճակում է, և ես չեմ կարողանում հասկանալ, թե Քոչարյանի ինչին է հիմա պետք անձնագիրը։ Ինչու չէ, հարմար պահ է, կարող է թողնել ու հեռանալ Հայաստանից։ Մենք հենց սրանից էլ միշտ վախեցել ենք։ Մարտի 1-ի գործի տապալման, ձախողման վտանգը մենք տեսնում էինք պատերազմից առաջ, երբ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառեցին՝ առանց կանխատեսելու, առանց մտածելու, թե ինչ կարող էր լինել այդ քրեական գործի դատավարական կողմերի, գործի ճակատագրի հետ առհասարակ։ Հաշվի չառնվեց նաև, թե Քոչարյանի համար իր պատժի խստության ակնկալիքը չի՞ մեծացնում նրա փախուստի դիմելու ռիսկերը։ Այս հարցերի պատասխանները ոչ ոք չտվեց, և այսօրվա դրությամբ մենք ստեղծել ենք հնարավորություն, որ նա թողնի ու հեռանա»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ Քոչարյանի, նրա փաստաբանական թիմի մտավախությունը գուցե նաև այն է, որ Վճռաբեկ դատարանի կողմից կայացվելիք որոշումը կանխատեսելի չէ իրենց համար, սակայն, Սաֆարյանի խոսքերով, իրենք էլ մեծ սպասելիք չունեն Վճռաբեկ դատարանից՝ հաշվի առնելով, թե ում է մակագրված այդ գործը։

Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ Քոչարյանին անձնագիրը վերադարձնելը նշանակո՞ւմ է, որ նա կարող է լքել երկիրը, փաստաբանը պատասխանեց. «Գիտեք, նա մի քանի անձնագիր ունի և ես չգիտեմ, թե որ անձնագրի մասին է խոսքը, բայց կարծում եմ, որ եթե մարդուն վերադարձնում ես անձնագիրը, տալիս ես նաև երկրից բացակայելու հնարավորություն։ Եթե անձնագիրը տալիս ես մարդուն, նպաստում ես, որ նա հեռանա։ Վաղն էլ կասեն՝ է, ինչ է եղել որ, անձնագիր ուներ, չկային սահմանափակումներ, ինքն էլ հեռացել է։ Այսինքն՝ այսօր լուծում են նաև հեռանալու օրինականության խնդիրը։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում այս պահը Քոչարյանի համար շատ հարմար է Հայաստանից հեռանալու համար։ Ինչ էր անելու, հո չէր գնալու սահման, առաջին գծում կռվեր»։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանն արդեն մեկ ամիս է՝ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխելու դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի և դատախազության ներկայացրած բողոքը, սակայն առ այսօր որևէ նորություն չկա, նիստ չի եղել, բողոքը դեռ չի քննվել։ Մինչդեռ, Սաֆարյանի խոսքերով՝ Վճռաբեկ դատարանը կարող էր արգելանքի գործով արագ լսելու հնարավորություն ստեղծեր, որը չի արվել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում