ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ասել է, թե երբ կհայտնվի նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը: Այս մասին հաղորդում է «BBC» – ն:
Նրա խոսքով, դա տեղի կունենա մինչև տարեվերջ, եթե պատվաստանյութը «անվտանգ և արդյունավետ» լինի:
Ֆաուչին նշել է, որ սկզբում քաղաքացիների համար պատվաստանյութը հասանելի կլինի համաձայն «սահմանված առաջնահերթությունների»: Բացի այդ, նա նշել է, որ հաջորդ տարի մի քանի ամիս կպահանջվի, մինչ պատվաստանյութը լայնորեն հասանելի դառնա: