Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը կրկին վիրավորել է Ֆրանսիայի նախագահին:
Էրդողանի խոսքով, «Մակրոնը գիշեր-ցերեկ տարված է Էրդողանի մասին մտքերով, ուստի նրան իսկապես անհրաժեշտ է հոգեբուժական հետազոտություն անցնել», հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ավելի վաղ հնչած Էրդողանի նմանատիպ հայտարարություններն արդեն հանգեցրել են այն բանին, որ Փարիզը խորհրդակցությունների համար Անկարայից հետ է կանչել իր դեսպանին, իսկ ԵՄ-ն Թուրքիայի նախագահին կոչ է արել «դադարեցնել առճակատման վտանգավոր պարույրը պտտելը»: