ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սուդանը և Իսրայելը պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները «Աբրահամյան համաձայնագրերի» շրջանակներում: Այս մասին ուրբաթ օրը Twitter-ի իր էջում հայտարարել է Սպիտակ տան խոսնակի տեղակալ Ջադ Դիրը:
«Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սուդանը և Իսրայելը պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները», – գրել է նա: «Սա ևս մեկ կարևոր քայլ է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ուղղությամբ՝ մեկ այլ երկրի մասնակցությամբ, որը միանում է «Աբրահամյան համաձայնագրերին», – հավելել է Դիրը: