Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Ադրբեջանի ներդրումն աֆղանական կամպանիայում. Արիել Քոեն

Ամերիկյան հեղինակավոր The Washington Times թերթում հրապարակվել է Heritage հիմնադրամի արտաքին քաղաքականության, անվտանգության և միջազգային հարաբերությունների գծով հանրահայտ փորձագետ Արիել Քոենի և նույն հիմնադրամի «Երիտասարդ առաջնորդներ» ծրագրի մասնակից Ռոբերտ Նիկոլսոնի «Ադրբեջանի ներդրումն աֆղանական կամպանիայում» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«ԱՄՆ-ը մեծ զոհեր է տվել՝ մարտնչելով «Թալիբան» շարժման զինյալների դեմ։ Սակայն մենք այդ պայքարում միայնակ չենք։ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցներն օգնություն են ստանում այնպիսի երկրներից, որոնց շատ ամերիկացներ անգամ չեն կարողանում հայտնաբերել քարտեզում։

Հուլիսի 5-ի ուշ գիշերն Աֆղանստանում կործանվեց ադրբեջանական լիցքավորող ինքնաթիռը, որը վառելիքով բեռնված մեկնում էր Բագրամում գտնվող ԱՄՆ-ՆԱՏՕ-ի ռազմաօդային բազա։ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պետք է սգան ինքնաթիռում գտնված 9 հոգանոց անձանակազմի համար, սակայն այս դեպքը պետք է նաև հիշեցնի այդ փոքր, գերազանցապես մուսուլման երկրի անգնահատելի ներդրման մասին։

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի զորքերին օգնում է այն պահին, երբ կոալիցիայի մյուս անդամները լքում են Աֆղանստանը։ Լիցքավորող ինքնաթիռը դուրս էր եկել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից։ Այդ երկիրը գտնվում է Հարավային Կովկասի ռազմավարական կարևոր տարածաշրջանում՝ Կասպից ծովի ափին։ Ադրբեջանն ու նրա հարևան Վրաստանը կարևոր տարանցիկ երկրներ են, որոնց միջոցով իրականացվում է դեպի Աֆղանստան զորքերի ու մատակարարման առարկաների առաքումը, ինչը ստացել է Հյուսիսային մատակարարման ցանց անվանումը։

Ոչ վաղ անցյալում Բաքու կատարած այցի ժամանակ նախկին Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն անձամբ շնորհակալություն հայտնեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ աֆղանական կամպանիայում ադրբեջանցիների ունեցած ներդրման համար։ Ավելին, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ոչ վաղ անցյալում հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է, հանուն Աֆղանստանում կայունության ամրագրման, կրկնապատկել 2009 թվականից այնտեղ գործող իր ռազմական կոնտինգենտը։ Այստեղ հաշվի առնված չէ Աֆղանստան ուղարկվող հումանիտար օգնությունը, այդ թվում նաև այնտեղ ադրբեջանցի բժիշկների ու ինժեներների գործունեության ծավալումը։

Նախորդ ամիս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը բարձր գնահատական տվեց Ադրբեջանի ունեցած ներդրմանը, իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան Բաքվին շնորհակալություն հայտնեց այն դերի համար, որ նա խաղում է Աֆղանստանում։ Բրայզան հայտարարել է. «Այսօր ՆԱՏՕ-ն հպարտ է նրանով, որ Ադրբեջանին կարող է համարել իր գործընկերը։ Կոսովոյից մինչև Իրաք ու Աֆղանստան անվտանգության ապահովման առաքելության մեջ Ադրբեջանի ներդրումը հանդիսանում է մշտական ու բարձր պրոֆեսիոնալ։ Անկասկած, ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի կապերը նպաստում են անվտանգության ամրագրմանը, ժողովրդավարական արժեքների ուժեղացմանը և քաղաքական ու ռազմական արդիականացման ու բարեփոխումների գործընթացների աջակցմանը»։

Չսահմանափակվելով Աֆղանստանում՝ Ադրբեջանն ու ԱՄՆ-ը պլանավորում են զարգացնել անվտանգության ոլորտում իրենց ռազմավարական գործընկերությունը։ Երկու երկրների զինված ուժերի համագործակցության շնորհիվ այդ գործընկերությունը վերածվելու է Ադրբեջանի ընդարձակ էներգետիկ ենթակառույցների պաշտպանության անբաժանելի բաղկացուցիչ մասի։ Դա կավելացնի Ռուսաստանի տարածքի շրջանցմամբ Կասպյան տարածաշրջանի նավթն ու գազը դեպի Եվրոպա փոխադրելու Ադրբեջանի ունակությունը։

Հենվելով այդ դրական բարձունքների վրա՝ Ադրբեջանն իրենից ներկայացնում է հետխորհրդային մուսուլմանական պետություն, որին ԱՄՆ-ը այսհուհետ նույնպես աջակցելու է ոչ միայն նրա համար, որ նա Աֆղանստանում իր հուսալի գործընկերն է, այլև նրա համար, որ Ադրբեջանը ռազմավարական կարևոր դաշնակից է, ով ապահովում է Կասպյան էներգակիրների անվտանգ ու անխափան առաքումն ու զսպում է Իրանին։ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրագրման շնորհիվ կարելի է հասնել ռուսական նավթից ու գազից ունեցած եվրոպական կախվածության նվազմանը։

Ադրբեջանը նաև իր մշակույթով չափավոր իսլամական երկրի օրինակ է, սակայն աշխարհիկ երկիր է, որն ակտիվորեն պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ։ Թեև ոչ վաղ անցյալում տեղի ունեցած ինքնաթիռի կործանումն աղետալի իրադարձություն էր Ադրբեջանի համար, հենց այդ պահերին մենք պետք է բարձր գնահատենք այն կարևոր դերը, որոնք մեր փոքր դաշնակիցները խաղում են աշխարհի անհանգիստ տարածաշրջաններում անվտանգության ապահովման ամերիկյան ջանքերում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում