Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Ի՞նչ մշակութային ինքնավարության մասին է խոսքը, Ռուսաստանը չի միջնորդի, որ ի սկզբանե ձախողված միջոցառում կազմակերպի

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն կարծում է, որ կողմերը հեռու են հարցի կարգավորումից։ Այս մասին Ադրբեջանի նախագահն ասել է ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում։

«Ռուսաստանի նախագահը ինձ նման հանդիպման չի հրավիրել։ Նման (եռակողմ) հանդիպում Մոսկվայում հնարավոր է, նման հանդիպումներ նախկինում էլ եղել են։ Բայց դա կախված է հանդիպման օրակարգից։ Ցավոք սրտի, Հայաստանի կառավարությունը հեռու է հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարից»,- հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև, թե պատրաստ է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին տալ մշակութային ինքնավարություն։

Ալիևի այս հայտարարություններին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արձագանքեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը՝ դրանք որակելով ցինիկ. «Բնական է, որ այս ֆոնին Ռուսաստանից հրավեր չի լինի։ Խնդիրն ի՞նչն է. որպեսզի համապարփակ կարգավորում լինի, ոչ թե խոսենք այնպիսի թեմաների մասին, որոնք ինքնին անընդունելի են։ Ի՞նչ է նշանակում մշակութային ինքնավարություն։ Մենք ունենք անկախ պետականության, թեպետ չճանաչված, կարգավիճակ, բայց ի՞նչ է նշանակում մշակութային ինքնավարություն։ Հիմա արդեն ինքնավարություն էլ չեն ասում, մշակութային ինքնավարությո՞ւն են ուզում տրամադրել։ Առանց այն էլ ինքնավարությունը մեզ համար անընդունելի է։ Այսինքն՝ այսպիսի մոտեցումը հարված է և՛ բանակցային գործընթացին, և՛ նաև Ռուսաստանին»։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ալիևը միտումնավոր է այսպիսի քաղաքականություն վարում. «Փաստորեն հարվածում է նաև մեր եղբայրական երկրին։ Եթե պետք է մշակութային ինքնավարություն տրամադրեն, էլ ինչի՞ մասին հանդիպենք խոսենք՝ թե ո՞նց են մեզ տալիս մշակութային ինքնավարություն։ Իհարկե, նման բաները շատ լավ հասկանում են նաև Մոսկվայում, ու դրա համար էլ համապատասխան հրավեր չկա։ Եթե հանդիպում է, ապա պետք է քննարկվեն նորմալ հարցեր»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ հարցն այստեղ Ռուսաստանի հրավերը չէ. «Ռուսաստանը կարող է հրավիրել ու բանակցային գործընթացը շարունակական դարձնել, բայց եթե թեման այն է, որ մեզ պետք է մշակութային ինքնավարություն տան, այդ դեպքում ո՞նց Ռուսաստանը միջնորդի, միջնորդի, որ ի սկզբանե ձախողված միջոցառո՞ւմ կազմակերպի։ Հասկանալի է, չէ՞, որ դա իր վարկանիշին էլ է խփում, ի՞նչ է նշանակում՝ մշակութային ինքնավարություն։ Այսինքն՝ ի՞նչ է, ձե՞ռ են առնում Ռուսաստանին ու մեզ։ Եթե խոսում են խաղաղ կարգավորման վերսկսման մասին՝ դա մի խնդիր է, եթե խոսվում է պատերազմի դադարեցման մասին՝ դա մի խնդիր է, բայց խոսել ինչ-որ մշակութային ինքնավարության մասին՝ սա, կրկնում եմ, հարված է Ռուսաստանի Դաշնությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության այսքան տարի իրականացված քրտնաջան աշխատանքին»։

Բաբայանի խոսքով՝ Ռուսաստանին ձեռնտու է, որ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատվի, քանի որ ինքն անմիջապես սահմանակից է տարածաշրջանին, ու կարող է ստացվել այնպես, որ ուզած-չուզած ներգրավվի պատերազմի մեջ. «Հաշվի առնենք, որ կան ազգային փոքրամասնություններ, որ ապրում են Ռուսաստանում և նույն Ադրբեջանում ու ենթարկվում են հալածանքների, օրինակ՝ լեզգիները, որոնք ապրում են Դաղստանում։ Նրանք կարող են գնալ իրենց եղբայրներին օգնելու, ու Ռուսաստանն ուզած-չուզած դառնա այդ պատերազմի կողմ՝ նույնիսկ չուզենալով ներգրավվել այդ ամենի մեջ։ Հետևաբար պետք է հասկանանք, որ Ռուսաստանն իսկապես շահագրգռված է խաղաղության և կայունության հաստատման մեջ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում