Չեխիայի իշխանությունները հոկտեմբերի 21-ին կարգադրել են փակել մանրածախ առևտրի խանութների մեծ մասը և դադարեցնել ծառայությունների տրամադրումը՝ COVID-19 կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով: Այդ մասին հաղորդում է The Guardian բրիտանական հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
Բացի այդ, կառավարությունը նաև պլանավորում է սահմանափակումներ մտցնել տեղաշարժի նկատմամբ՝ բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության, օրինակ, աշխատանքի գնալը կամ բժշկի այցելությունները: Դրա հետ մեկտեղ պարենային խանութները ևդեղատները կշարունակեն աշխատել: