Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Հայ-ռուսական դաշնակցության առավելագույնը

Ռուսաստանը ողջունում է Մոսկվայում հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատրաստակամությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ նախարարի տեղակալ Ռուդենկոն: Ռուսաստանն այս պահին, թերևս, չի կարող անել այլ բան, քան ողջունելը, որովհետև հանդիպում կազմակերպելու համար պետք է այդ հանդիպման որևէ արդյունքի հասնելու կարողություն, ինչը Ռուսաստանն այս պահին չունի: Խոսքը, իհարկե, նախ և առաջ պատերազմի դադարեցման հասնելու կարողության մասին է, որը Մոսկվան չունի, այլապես չէր էլ սկսի պատերազմը: Պատերազմը սկսել է Թուրքիան, բայց այն պատճառով, որ Ռուսաստանը չունի այն զսպելու, դրանից հետ պահելու կարողություն: Սա մի իրողություն է, որն արդեն իսկ բոլորովին նոր իրավիճակ է ռեգիոնում: Պետք է արձանագրել, որ Թուրքիան Ադրբեջան է ներթափանցել ու հաստատվել, իսկ հետո արդեն պատերազմ սկսել այն վակուումի հետևանքով, որ առաջացել է ռեգիոնում ռուսական ներկայության և ազդեցության, ռուսական պատասխանատվության իմաստով: Թուրքիան եկել է «սուրբ տեղը դատարկ չթողնելու», ինչպես բարձրաձայնում է հենց ռուսական ասացվածքը, ցավոք սրտի:

Այդպիսով, Ռուսաստանն այլևս չունի այն դերն ու նշանակությունը, ինչն, օրինակ, կարող էր ունենալ 2016 թվականին, կամ 2017-ին: Իրավիճակի չափման և գնահատման հայկական ռազմավարական դիտարկումները պետք է հաշվի առնեն այդ հանգամանքը և կառուցվեն բխեցվելով դրանից: Խոսքը այս պարագայում ամենևին Ռուսաստանի հետ Հայաստանի գործընկերության և ռազմավարական դաշնակցության բնույթի կամ իրողության վերանայման մասին չէ: Հակառակը, խոսքն այն մասին է, որ այդ բնույթը, այդ իրողությունը այլևս պետք է չափել նոր իրավիճակն արձանագրելով՝ մեր ռազմավարական դաշնակիցը տանուլ է տվել ազդեցությունը մեր թշնամի դիտվող Ադրբեջանի վրա, և այնտեղ այլևս իրավիճակը տնօրինում է Թուրքիան՝ մեր էքզիստենցիալ թշնամին ու սպառնալիքը: Սա նշանակում է, որ Ռուսաստանի հետ մեր ռազմավարական դաշնակցությունն իր բովանդակությամբ կարիք ունի համարժեքացվել նոր իրողություններին: Ընդ որում, այդ կարիքը կա ոչ միայն Հայաստանի, այլևս հենց Ռուսաստանի համար, որովհետև Ադրբեջանում Թուրքիայի ռազմա-ահաբեկչական հաստատումը մարտահրավեր է նաև Ռուսաստանին: Ռուսաստանը թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ, թե՛ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, արել և անում է, ու վստահ եմ՝ անելու է առավելագույնը, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա, անշուշտ, շատ կարևոր ազդակ է, որ գալիս է Երևանից, և միևնույն ժամանակ նաև իր տակ պարունակում է թերևս շատ կարևոր տողատակ՝ որ թուրքական սադրանքը առաջացնում է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության առավելագույնի սահմանն էապես բարձրացնելու անհրաժեշտություն՝ թե՛ որակապես, թե՛ բովանդակային ռազմա-քաղաքական իմաստով: Դրա սահմանը հակադարձ համեմատական է լինելու Թուրքիայի կովկասյան հանդգնության սահմանին:

Լուսանկարը՝ Photolure-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում