ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Բանաձևի հեղինակը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն է:
«Առաջ գնալու ճանապարհը դա ազատության ճանապարհն է, ուստի այսօր ես կոչ եմ անում ԱՄՆ կողմից պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը», -հայտարարել է Գրեյս Նապոլիտանոն: