Saturday, 20 06 2026
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ

Թրամփը և հայկական քաղաքակրթությունը, որի վրա գրոհել է Էրդողանը

ԱՄՆ նախագահի ընտրության համար պայքարող Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հայերը նախանձելի ոգի ունեն, լավ գործարար են և ոգով իրենց հայրենիքի հետ են անմնացորդ: Կաշխատենք որոշակի ուղղություններով՝ ասել է Թրամփը ի պատասխան հայկական բողոքի ակցիաների, որոնց ականատես է եղել Կալիֆոռնիայում:

Մի քանի օր առաջ էլ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն էր հույս հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանական գրոհներից՝ հայտնելով նաև, որ Թուրքիան է աջակցում այդ գրոհներին: Ի՞նչ են դրանք՝ Թրամփի և ավելի վաղ էլ Պոմպեոյի հայտարարությունները: Դրանք քաղաքական անհամարժեքությա՞ն վկայություններ են, մեսիջնե՞ր են, թե՝ հայեր, դուք ձեր գլխի ճարը տեսեք, թե՞ Վաշինգտոնը իսկապես աշխատում է ինչ-որ ուղղություններով՝ ինչպես հայտնել է Թրամփը, բայց արդյունավետ լինելու համար շատ կարևոր է համարում, որ հայերը իրենց ուժով կարողանան շարունակել դիմադրությունը:

Բայց այստեղ առաջանում է թերևս էական հարցը՝ ինչպիսին է հայ-ամերիկյան քաղաքական կոմունիկացիան այդ պատերազմական շրջանում՝ առնվազն հասկանալի լինելու համար, թե ինչ են պարունակում այդ հայտարարություններն իրենց տողատակում: Որովհետև հանրությունը գուցե կարող է մնալ ենթադրությունների, անգամ շատ դեպքերում գուշակությունների մակարդակում, սակայն այդպիսին չի կարող և չպետք է լինի ռազմաքաղաքական մակարդակը: Այդ մակարդակում ամերիկյան ազդակները պետք է լինեն հասկանալի, դրանց տողատակը պետք է լինի շատ հստակ: Եվ ըստ այդմ՝ կարևոր է, թե ինչպիսին է քաղաքական կոմունիկացիան Երևանի և Վաշինգտոնի միջև:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ կա հայ-ամերիկյան ինտենսիվ շփում: Օրերս հայտնի դարձավ, որ նախապատրաստվում է Հայաստանի արտգործնախարարի այցը Միացյալ Նահանգներ, որը սպասվում է առաջիկա օրերին: Այդ այցի առիթը՝ ռազմավարական երկխոսության ձևաչափով երկրորդ փուլի հանդիպումների եզրափակիչ մասը, առկա էր վաղուց, պատերազմից առաջ: Սակայն հասկանալի է, որ պատերազմը մտցնում է արդեն բոլորովին նոր բովանդակություն և օրակարգ: Ըստ այդմ՝ այցը ստանում է բազմակի կարևորություն, այդ համատեքստում նաև Մնացականյան-Պոմպեո ձևաչափը, որն ակնկալվում է այցի համատեքստում:

Անկասկած է, որ Միացյալ Նահանգները հետխորհրդային Կովկասում անվտանգության համակարգը և հավասարակշռությունն ապահովելու գործում առանցքային դերակատար է, ինչը էլ ավելի է զգալի հենց այժմ, երբ ակնհայտ է, որ Ռուսաստանը մի շարք խնդիրների բերումով ունի հավակնոտ Թուրքիային զսպելու ներուժի շոշափելի անկում: Թուրքիայի գործոնը անշուշտ հետևանք է Ռուսաստան-ԱՄՆ-Թուրքիա եռանկյունում ծավալված հակասական իրողությունների և շահերի բախման, սակայն ակնառու է նաև, որ Հայաստանն ու Արցախն են եղել այդ եռանկյունում, և հիմա փաստացի սեղմված են այդ շահերի բախման կիզակետում: Հայաստանի խնդիրն է Միացյալ Նահանգներին համոզիչ բացատրել, որ այդ կիզակետում Հայաստանն ունի իր շահերը և անվտանգային էքզիստենցիալ և անգամ քաղաքակրթական խնդիրները: Ի վերջո, ԱՄՆ նախագահ Թրամփն ինքն էր 2017 թվականի ապրիլի 24-ին հայերի ցեղասպանության տարելիցի մասին ուղերձում նշել Օսմանյան Թուրքիայում հայկական քաղաքակրթության մասին, դրա դեմ ուղղված եղեռնագործության մասին:

Այժմ Էրդողանը շարունակում է կամ փորձում է շարունակել նույնը հայկական քաղաքակրթության դեմ, որը հայ ժողովուրդը փորձում է կերտել իր ինքնիշխան պետականության տարածքում: Այդ պետականությունը մենք մի շարք իրողությունների և գործոնների բերումով ստիպված ենք կառուցել աշխարհաքաղաքական բարդ շահերի հորձանուտում՝ գտնելով այդ շահերի բախման պայմաններում մեկ կետում դրանց համադրման մեր բանաձևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում