Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Մեր ֆինանսական համակարգը կայուն է. Հասարակությունն իմունիտետ է ձեռք բերել շոկային իրավիճակների մասով

«Պատերազմը լուրջ փորձություն է մեր տնտեսության և ֆինանսական շուկայի համար, սակայն լուրջ ցնցումներ հատկապես ֆինանսական շուկայում, չկա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին էլ Moody’s-ի հրապարակել էր մի վերլուծության, որում ասովում էր, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է հարվածել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի բանկային համակարգերին։ Moody’s-ը նախազգուշացնում է, որ այս հակամարտության շարունակությունը կարող է հանգեցնել ավանդների և ներդրումների նվազման։ Fitch-ն էլ արդեն գնահատել է ռազմական դրության մեջ գտնվող Հայաստանի ֆինանսներն ու տնտեսությունը։

Զինված հակամարտության շարունակումը կարող է հանգեցնել երկու երկրների բանկերից ավանդների արտահոսքի, հատկապես եթե հակամարտությունը երկարատև բնույթ կրի և սկսի դուրս գալ Լեռնային Ղարաբաղի սահմաններից, նշում է Moody’s գործակալությունը:

Տնտեսագետ Արմեն Քթոյանը Ադրբեջանի մասով կանխատեսումները հավանական է համարում, որովհետև այն խուճապային տրամադրությունները, որոնք կան Ադրբեջանում և որոնք առաջիկայում ավելի կխորանան, ավելի խոր ցնցումներ կարող են առաջ բերել, ինչը կհանգեցնի ոչ միայն ֆինանսական համակարգի, այլև տնտեսության այլ ուղղություններով ևս լուրջ հարվածների։
Հայաստանի դեպքում, տնտեսագետի խոսքերով, չկան նման խուճապային տրամադրություններ։ Իսկ բանկերից ավանդները հանելու գլխավոր գործոնը հենց խուճապն է։ «Հակառակը, հիմա Հայաստանում կա ոգևորության շատ մեծ ալիք։ Եթե անորոշություն լիներ ապագայի մասով, և եթե մարդիկ հակված լինեին հանել իրենց ավանդները բանկերից, նման աննախադեպ ձևով հանգանակություններ չէին արվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Մարդիկ կնախընտրեին իրենց խնայողությունները պահել, որ գուցե ավելի վատ օրեր լինեն։ Այս համազգային ալիքի, ոգևորության պայմաններում ու նաև մոտ ժամանակներում ավելի առարկայական ու դրական լուրեր կունենանք ռազմաճակատից և դա ավելի կամրապնդի մեր վստահությունը։ Ես ուզում եմ ընդգծել, որ եթե պատերազմի առաջին օրերին մարդիկ չգնացին, չգրոհեցին բանկեր իրենց փողերը ստանալու համար, ապա հիմա դա հաստատ չի լինի»,- ասաց Քթոյանը՝ հավելելով, որ մեր ազգաբնակչությունը նույն վարքագիծը դրսևորեց նաև համավարակի պայմաններում՝ չգնաց ու իր խնայողությունները բանկերից չհանեց։ «Մեր հասարակությունն իմունիտետ է ձեռք բերել նման իրավիճակների մասով, իսկ մեր ֆինանսական համակարգը բավականին կայուն է, մենք բավականին կոշտ կարգավորման ռեժիմներ ունենք, որը որ կայունության, ամրության լուրջ պաշար է կուտակել, ու նաև այդ կայունությունը պահպանելու փորձ կա։ Այնպես որ, ես նախ չեմ համարում, որ այս հակամարտությունը կերկարի, բացի դրանից էլ, երկարելու պարագայում էլ մեր ֆինանսական, բանկային համակարգի կայունությանը ես չեմ կասկածում»,- ասաց Քթոյանը։

Ինչ վերաբերում է տնտեսության վրա պատերազմական իրավիճակի ազդեցությանը, հնարավոր անկմանը, որը հաջորդում է հենց կորոնավիրուսային բարդ շրջանին, տնտեսագետը նկատեց, որ, այո՛, տնտեսության համար երկու լրջագույն շոկ ենք ունեցել, կառավարությունն արդեն կանխատեսել է 6.8 տոկոս անկում, որը քիչ չէ, դրան էլ կգումարվի ստեղծված իրավիճակը, բայց երկու պրոցեսն էլ կարճաժամկետ է լինելու, և մենք հնարավորություն կունենանք շատ արագ վերադառնալու կենսագործունեության։ Քթոյանի խոսքերով՝ առկա ոգևորությունը միանշանակ փոխելու է նաև տնտեսավարողների վարքագիծը, որն էլ իր հերթին կօգնի տնտեսությանը արագ ոտքի կանգնել։ «Այն հզոր լիցքը, ոգևորությունը, համախմբումը, որը վերջին երկու շաբաթվա մեջ նկատում ենք, չի կարող իր արտացոլումը չունենալ տնտեսության մեջ։ Մարդիկ կհամարեն, որ տղաները նահատակվելով՝ իրենց կյանքի գնով հաղթանակ են ապահովել, խաղաղություն են ապահովել, և իրենք էլ պարտավոր են արդեն թիկունքում, խաղաղ կյանքում շատ ավելին նվիրվել, յուրաքանչյուրն իր տեղում իր գործն անելով՝ վերականգնել այն վնասները, որոնք որ եղել են»,- ասաց մեր զրուցակիցը։

Իսկ վնասները կարող են լինել ներդրումների մասով, քանի որ կամայական կոնֆլիկտ, տարածաշրջանային էսկալացիա, ներդրողների համար ռիսկային գոտի է։ Ներդրումային միջավայրը ռիսկային կհամարվի նաև Ադրբեջանում, Թուրքիայում, նույնիսկ Վրաստանում։ «Մյուս կողմից այնպես չէ, որ մյուս տարիներին մեզ հաջողվել էր լուրջ ներդրումներ ներգրավել։ Ներդրումների շատ մեծ հոսք չունենք, և այն աշխատանքը, որը պետք է արվեր մինչ այս ներդրումների ներգրավման համար, հիմա էլ ավելի կարևոր ու օրակարգային խնդիր է դառնում մեզ համար։ Մենք պետք է շարունակենք անել այն, ինչ որ արվում էր և արագացնենք այն բարեփոխումները, որոնք դանդաղել էին։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի տնտեսական համակարգ, որը որ օտարերկրյա ներդրողների համար գրավիչ կլինի»,- ասաց տնտեսագետը՝ ավելացնելով, որ հարցը մյուս կողմն էլ ունի։ Մասնավորապես, կարելի է առիթն օգտագործել և ուշադրություն սևեռել Հայաստանի վրա և համազգային այս համախմբման ֆոնի վրա նախադրյալներ ստեղծել, որ չեկած ներդրումները գան Հայաստան։ «Հնարավոր եմ համարում ինչ-որ մի ներպետական ներազգային կառույցի ստեղծում, որը որ նպատակ կունենա հավաքագրել այն գումարները, այն պոտենցիալը, որոնք ունի մեր սփյուռքահայությունը ներդրումային խոշոր նախագծերին ուղղելու համար։ Ընդհանրապես տնտեսությունում պետք է շարունակվեն բարեփոխումները, և եթե տնտեսությունը գրավիչ դառնա, ապա որոշ ժամանակ հետո դա հնարավորություն կտա ռիսկերը նվազեցնել և ներդրումներ ներգրավել անգամ անկայուն ժամանակահատվածներում։

Խնդիրն այն է, թե դու ինչ ես առաջարկում ներդրողին։ Ամբողջ խնդիրը ռիսկի նվազեցման քաղաքականությունն է։

Մենք պետք է շեշտադրումներ կատարենք այն մրցակցային առավելությունների վրա, որոնք որ կան։ Կարծում եմ, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի չեզոքացնել առկա բացասական էֆեկտը»,- եզրափակեց տնտեսագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում