Շատ կարևոր է, որ մեր երկրները միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ ունեն համահունչ մոտեցումներ, Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Մեր հանդիպումը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Արցախում մեր հայրենակիցները կանգնած են գոյութենական սպառնալիքի առջև․ Այս առումով ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ հույն գործընկերոջը՝ այս կարևոր ժամանակաշրջանում Հայաստան այցելելու, իր համերաշխությունը հայ ժողովրդին հայտնելու գործում», – ասաց Մնացականյանը։