Friday, 10 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Գործընթացը դեռ 15 տարի առաջ կարելի էր գլուխ բերել, բայց մեր իշխող տղերքը զլացան` ստատուս-քվոյի պահպանման վրա էին կենտրոնացել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։

– Պարոն Մելիքյան, այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե առաջիկա 2 օրերին չտեսնեն Ադրբեջանի կողմից նորմալ քայլեր, կդիմի առաջին հերթին ՀՀ իշխանություններին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և ինչպիսի՞ գործընթաց է այն ենթադրում։

– Կան քայլեր, որոնք ես կուզեի, որ նախապես արվեն: Եթե այդ գործին մեկնարկ տրվի, ապա մեկ-երկու շաբաթվա ընթացքում մենք կհասցնենք գոնե նվազագույն նախադրյալները ստեղծել այդ քայլին իրապես մեծ իրավա-քաղաքական ներուժ հաղորդելու համար: Ընդ որում, ոչ միայն ինքներս պետք է դրան պատրաստվենք, այլև մեր դաշնակիցների համար այդ նույն քայլն անելը հեշտացնենք: Չեմ ուզում շատ խորանալ` գործընթացը դեռ տասնհինգ տարի առաջ կարելի էր գլուխ բերել, բայց մեր իշխող տղերքը զլացան` ստատուս-քվոյի պահպանման վրա էին կենտրոնացել: Իրական ու մնայուն արդյունքները միայն սառը հաշվարկի միջոցով են հասանելի լինում: Ակնարկածս քայլերի մասին հրապարակավ խոսելն արդյունավետ չեմ համարում՝ դրանք կարող են քննարկվել բացառապես որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց կամ օղակների հետ: Նախապատրաստական քայլերն անելուց հետո Հայաստանի Հանրապետության խորհրդարանը կարող է համապատասխան հայտարարությամբ հանդես գալ, ինչից հետո ԱԳՆ-ն, ՊՆ-ն և այլ գերատեսչությունները, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, երկկողմ համագործակցության պաշտոնական իրավական ձևակերպումը պետք է ապահովեն:

– Դուք նշում եք, որ իշխանությունը միայն ստատուս-քվոյի վրա է կենտրոնացել, մինչդեռ վարչապետը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Արցախի անկախության ճանաչման մասին այս փուլում։ Ի՞նչ կարելի է անել այս փուլում, որ, ըստ Ձեզ, չի արվում։

– Հատուկ ընդգծեցի, որ այս հարցը հնարավոր էր լուծել դեռ տասնհինգ տարի առաջ, ուստի, բացառապես ստատուս-քվոյի պահպանման վրա կենտրոնանալու մասին ասածս վերաբերվում է առաջին հերթին մինչև 2018 թվականի իշխանափոխությունը համապատասխան լծակների տիրապետող քաղաքական թիմերին: Այդուհանդերձ, նրանք ՀՀ կողմից Արցախի Հանրապետության ինքնիշխանության պաշտոնական ճանաչման տարբերակն օգտագործում էին որպես Ադրբեջանին սաստելու կամ զսպելու գործիք: Այժմ ևս ճանաչման հետ կապված պաշտոնական հռետորաբանության մեջ այդ կարգի հնչերանգներ եմ նկատում: Կրկնեմ, որ կոնկրետ քայլերի մասին հրապարակավ խոսելն արդյունավետ չեմ համարում՝ դրանք փակ մասնագիտական քննարկման առարկա պետք է լինեն։

– Թուրքիայում չեն թաքցնում, որ հումանիտար հրադադարի պայմանավորվածությունն իրենց սրտով չէ, քանի որ Ալիևը օրեր առաջ հրապարակավ հայտարարել էր, թե Թուրքիան պետք է անպայման մասնակցի խաղաղության բանակցություններին, սակայն Մոսկվայում ստորագրված փաստաթղթում Թուրքիայի անունը չկար։ Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ հաջողվեց խուսափել Թուրքիայի ներգրավվածությունից, արդյո՞ք դա կարելի է հաղթանակ համարել, և արդյո՞ք դրանով չի պայմանավորված, որ հրադադարը չի պահպանվում Ադրբեջանի կողմից։

Թուրքիայի համար իրական խաղադրույքները շատ ավելի բարձր են, քան ընդամենը համանախագահ դառնալու պահանջի բավարարումը: Մենք պետք է աչքի առաջ ունենանք այն, որ այժմ հակամարտության գոտին դարձել է լրջագույն աշխարհաքաղաքական շահերի հզոր բախման էպիկենտրոն, իսկ Թուրքիան էլ իր հովանավորների շահերի ու պահանջների համատեքստում շատ որոշակի դերակատարում ու պարտավորություններ ստանձնած պետություն է:

Այդ շահերը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատում չեն նախատեսում առնվազն առաջիկա 5-7 տարիների ընթացքում: Մեր տոկունությունից, արիությունից, ռազմարվեստին տիրապետելու մակարդակից ու իրավա-քաղաքական և դիվանագիտական ճկունությունից կախված կլինի, թե ինչ ծավալով ու հաճախականությամբ ենք ստիպված լինելու կռվի բռնվել մեզ թշնամի պետությունների զինված ուժերի կամ տարատեսակ ծայրահեղական խմբավորումների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում