Արցախի բանակի գրագետ գործողությունների արդյունքում ոչնչացվել է Ադրբեջանի 2-րդ բանակային կորպուսի (Բեյլագան կորպուս) ենթակայության տակ գտնվող N 181 զ/մ-ի հետախուզության պետ, փոխգնդապետ Օրհան Աքբերով Նադիր օղլուն, հայտնում է infoteka24.ru-ն:
Տեղեկություն կա նաև, որ վերոհիշյալ ոչնչացված փոխգնդապետը եղել է զորամասի հրամանատարը:
Ադրբեջանը պաշտոնապես տվյալներ չի հայտարարել իր կորուստների մասին՝ շարունակելով թաքցնել հսկայական կորուստները, որի արդյունքում բողոքի ցույցեր կարող են բռնկվել ամբողջ երկրով մեկ:







































