Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Պաշտպանության մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանից հետաքրքրվեց, թե արդյոք ՊՆ-ում կա՞ թեժ գիծ, որը հնարավորություն կտա ծնողներին զանգել. «Ամբիոնից այդ համարն ասեք»:
Ի պատասխան փոխնախարարն ասաց. «ՊՆ թեժ գծի համարն է 1-82: Կարծում եմ` բոլորը տեղյակ են, բայց այն խիստ ծանրաբեռնված է»:
Մարուքյանն առաջարկեց ՊՆ թեժ գիծ ավելացնել` ելնելով ծանրաբեռնվածությունից, ինչին ի պատասխան փոխնախարարն ասաց. «Այն սպասարկկում են մի քանի օպերատորներ»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































