Այսօր Թուրքիայում կայացել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը:
Մամուլի ասուլիսի ժամանակ Ստոլտենբերգը հրադադարի կոչ է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններում:
«Ես ակնկալում եմ, որ Թուրքիան կօգտագործի իր զգալի ազդեցությունը՝ լարվածությունը թուլացնելու համար»,- Ստոլտենբերգի խոսքերը մեջբերում է Agence France-Presse-ը:
Սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար հետ համատեղ ասուլիսում Չավուշօղլուն հայտարարել է, որ դաշինքը պետք է կոչ անի դուրս բերել տարածաշրջանից հայկական զորքերը: «Ադրբեջանը կռվում է իր հողի վրա, փորձում է վերադարձնել իր տարածքները, որոնք օկուպացված էին ահաբեկիչների կողմից: Օրենքի և բարոյականության տեսակետից բոլորը պետք է աջակցեն Ադրբեջանին», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը:








































