Հանրային հեռուստաընկերության տարածքում տեղադրված ազդարարման էլեկտրաշչակի վերանորոգման ընթացքում տեղի է ունեցել ձայնարձակում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- ասված է հայտարարության մեջ:









































