Հանրապետական կուսակցության անդամների շրջանում նոր տիպի կորոնավիրուսով վարակման ալիքը, հավանաբար, սկսվել է սեպտեմբերի 26-ին՝ Սպիտակ տան Վարդերի պարտեզում կայացած միջոցառումից հետո։ Այդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամի պաշտոնին յոթերորդ օկրուգի վերաքննիչ դատարնի դատավոր Էմի Քոնի Բարետին առաջադրելու՝ իր որոշման մասին, հոկտեմբերի 3-ին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցչի:
«Շատ հավանական է թվում, որ կորոնավիրուսի բռնկումը սկսվել է անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնի թեկնածուի հայտարարումից հետո: Հավանաբար վարակը եկել է Կապիտոլիումի բլրից: Հաջորդ կարևոր խնդիրը կլինի Կապիտոլիումի բլրի անվտանգության և օրենսդիրների պաշտպանության ապահովումը»,- նշել է հեռուստաալիքի աղբյուրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










































