Ուկրաինայում աղմկալից բժշկական սկանդալ է ծավալվում: Կիևի մարզի Բոյարկի քաղաքի դիահերձարանի աշխատակիցները առանց հանգուցյալների մերձավորների թույլտվության հանում էին դիակների աչքերը, այնուհետև առաջարկում եղջերաթաղանթը փոխպատվաստման կարիք ունեցողներին: Հանցագործները յուրացրել էին համարյա երկու հարյուր հանգուցյալի աչքեր: Սա միակ դեպքը չէ, երբ Ուկրաինայում փոխպատվաստման հետ կապված հանցագործություններ են գրանցվում: