Հունաստանը դատապարտել է մարդկային կորուստները և հայտարարել, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լարվածությունը թուլացնելու փորձերին: Այս մասին Հունաստանի ԱԳՆ-ը հայտնել է Twitter-ի իր էջում՝ կիրակի երեկոյան Հունաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Նիկոս Դենդիասի և Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցից հետո։
«Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատվեցին Հունաստանի և Հայաստանի միջև բարեկամության ամուր կապերը: Դենդիասը դատապարտեց մարդկային կորուստները և հայտնեց` Լեռնային Ղարաբաղում անհապաղ դեէսկալացիային նպաստելու Հունաստանի պատրաստակամության մասին»,- ասվում է հայտարարության մեջ: