Բլոգեր Ալեքսեյ Նավալնին խոսել է Բեռլինի Շարիտե հիվանդանոցում կոմայից հետո վերականգնվելու մասին:
«Եկեք պատմենք, թե ինչպես է ընթանում իմ վերականգնումը: Սա արդեն պարզ ճանապարհ է, չնայած ոչ կարճ: Ներկայիս բոլոր խնդիրները, ինչպիսիք են այն փաստը, որ իմ ձեռքում գտնվող հեռախոսը քարի պես անօգուտ է, և մի քիչ ջուր լցնելը վերածվում է մի ամբողջ ատրակցիոնի, հասարակ բան է», – գրել է նա Instagram-ի իր էջում:
Նավալնիի խոսքով՝ ինքը վերջերս չի ճանաչել մարդկանց և չի հասկացել ինչպես խոսի, որտեղից բառեր վերցնի:
«Հիմա ես մի տղա եմ, որի ոտքերը դողում են, երբ նա աստիճաններով բարձրանում է, բայց նա մտածում է. «Օh, սա սանդուղք է: Նրանով բարձրանում են: Թերևս պետք է վերելակ փնտրել»: Բայց նախկինում ես պարզապես կանգնած կլինեի այնտեղ և կնայեի», – ասել է բլոգերը:
Նա հավելել է, որ առջևում դեռ շատ չլուծված խնդիրներ կան, բայց Բեռլինի կլինիկայի բժիշկներն արդեն լուծել են գլխավորը. նրանք դուրս են բերել «տեխնիկապես կենդանի մարդու» վիճակից: