Հարավային Դակոտայում գտնվող ամերիկյան Սենիք քաղաքը հանվել է վաճառքի: Ընդամենը 800 հազար ԱՄՆ դոլարով այն կարելի է ձեռք բերել իր բոլոր տներով, փողոցներով, պարահրապարակով,
սալունով, երկու բանտերով և երկու խանութներով:
Վաճառքի պատճառը ներկայիս սեփականատիրոջ ծանր հիվանդությունն է: Միացյալ Նահանգներում սեփական քաղաք ունենալը շատերի համար գայթակղիչ է թվում, սեփական փոստային կոդ ունենալու և մի ամբողջ բնակավայրի համար պատասխանատվություն կրելու հնարավորության համար: