Sunday, 05 07 2026
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

«Մերժիր Սերժին» և բանակ. որտե՞ղ է «շան գլուխը»

Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածությունների առաջադրման անհրաժեշտությունն ու սկսած գործընթացը վերստին սրեցին Հայաստանում արդարադատության, դատական համակարգի, դատական իշխանության ապագայի շուրջ դիսկուրսը, որն էլ ավելի թեժացավ Սահմանադրության փոփոխության նախաձեռնության համատեքստում Գերագույն դատարանի գաղափարի ընդունումը: Հանրայնորեն և քաղաքական իմաստով, սակայն, Հայաստանում, թերևս, ընդունելության կարիք ունի մի պարզ մտայնություն, որ արդարադատության ռեֆորմը ամենևին պայմանավորված չի լինելու որևէ դիրքում անձ կամ անձեր փոխելով, այլ պահանջելու է մշակութային հեղափոխություն: Հայաստանում արձանագրված չէ մշակութային, արժեհամակարգային հեղափոխության և պետական կառավարման ինստիտուտների ռեֆորմացիայի ուղիղ կապը: Որոշ ոլորտներում այն արտահայտված է ընդգծված, որոշ ոլորտներում՝ թույլ, սակայն ռեֆորմացիան, ինստիտուցիոնալ ռեֆորմացիան՝ առանց մտածողության, արժեհամակարգի և մշակույթի հեղափոխության, գործնականում անհնար է: Ընդ որում, այստեղ առանցքային է այն, որ այդ մշակութային ու արժեհամակարգային հեղափոխության կրողը պետք է լինի այն վերնախավը, ընտրախավը կամ պարզապես էլիտան, որն էլ պետք է լինի համապետական և հասարակական մասշտաբով այդ հեղափոխության իրականացման առաքյալը, քաղաքական պատասխանատուն: Եթե մենք չենք տեսնում դա, մենք իզուր ենք փորձում փնտրել արդարադատության խորքային ռեֆորմ և անկախ դատական իշխանության ձևավորում:

Բանն այն է, որ չի կարող հաջողված ձևավորման գործընթաց լինել, եթե չկա այդ գործընթացի հանրային համարժեք ընկալման միջավայր: Այսինքն՝ արդարադատության ռեֆորմը պետք է ունենա երկու ծայր՝ մեկը էլիտայի գործողությունների, օրենսդրական, ինստիտուցիոնալ և կադրային որոշումների կողմը, մյուս՝ որևէ փոփոխության այս կամ այն կերպի պարագայում հանրային ընկալումների: Եթե չկա զուգահեռ, ապա չկա նաև իրական ռեֆորմ, կամ ռեֆորմը օբյեկտիվորեն ձգվելու է ժամանակի մեջ՝ ինչպիսի դատավորի թեկնածուներ կամ ինչպիսի դատարանական համակարգի կառուցվածք էլ ներդրվեն կամ մոգոնվեն: Իսկ Հայաստանում զուգահեռը չկա, ինչը պայմանավորված է մի շարք հասարակական-քաղաքական արատներով ու ախտերով, որ գալիս են որպես անցնող գրեթե երեք տասնամյակի մետաստազներ: Ցավոք սրտի, Հայաստանում մի անգամ ոչ միայն հանրային, այլ պարզապես քաղաքակրթական միջավայր է, որտեղ արժեքային մակարդակից մինչև բնազդային մակարդակ առկա է ինքնադատաստանի, ոչ թե օրինական դատարանի պահանջ:

Դատարան հասկացությունը այդ միջավայրում ընկալվում է որպես ինքնադատաստանի միջոց, իսկ այդ ակնկալիքը չարդարացնելու դեպքում դիտարկվում որպես անվստահության թիրախ: Այստեղ է ի վերջո նաև Հայաստանում դատական համակարգի ճգնաժամի խորքային բնույթը, ճգնաժամ, որը համակարգային չէ, այլ քաղաքակրթական: Դա է պատճառը, որ Հայաստանում դատարանը՝ որպես իրավականության և օրինականության սպասարկման ինստիտուտ, չեզոքացվել է ոչ միայն զուտ վարչական իմաստով, այլ նաև բարոյահոգեբանական, որպեսզի արդարադատության վերականգնումն էլ, անհրաժեշտության դեպքում, չպահանջի լոկ այսպես ասած՝ վարչահրամայական քայլեր ու գործողություններ, որպեսզի դրանք ամենևին չլինեն արդարադատության համակարգի ռեֆորմացիայի բավարար գրավական կամ պայման: Հայաստանում ձևակերպված չէ իրական արդարադատության հանրային գերակա պահանջ, որն արտահայտում է խորքային կոնսենսուս: Դա է թե՛ այդ, թե՛ ընդհանրապես հետհեղափոխական ռեֆորմացիայի բոլոր արգելակների պատճառը: Մենք՝ իբրև հանրություն, շարունակաբար բախվում ենք և բախվելու ենք խնդրին, որ առ այսօր փաստացի ունեցել ենք երկու կոնսենսուս՝ «մերժիր Սերժին» կամ պարզապես իշխանափոխություն, և բանակ: Պատահական չէ, որ երեք տասնամյակի ընթացքում սկզբունքորեն հաջողվել է լուծել այդ երկու կոնսենսուսին առնչվող խնդիրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում