Օրերս Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտնել է, որ երկրորդ նախագահը հանդիպել է տնտեսական փորձագետների և տնտեսական թեմայով գրող լրագրողների հետ: Ինչ-որ իմաստով դա հնարավոր է գնահատել պատասխան Սերժ Սարգսյանի ասուլիսին, որն, ինչպես հայտնի է, ապրիլյան պատերազմի թեմայով էր: Բավականին ուշագրավ է երկու նախկին նախագահների այս, այսպես ասած, ասուլիսային զուգահեռը, որ նկատվում է արդեն բավականին պարզորոշ, եթե նկատի առնենք այն, որ Սերժ Սարգսյանն էլ ազդարարել է իր երկրորդ ասուլիսը, իհարկե՝ ոչ հստակ ժամկետով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանի հետ:








































