Հանրապետական կուսակցությունը Մայք Փենսին պաշտոնապես առաջադրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում՝ երկրորդ ժամկետով: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ կուսակցության համագումարի հեռարձակմանը հղումով:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է միաձայն:
61-ամյա Փենսը 2019թ.-ին զբաղեցրել է Ինդիանայի նահանգապետի պաշտոնը: Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Փենսը չորս տարի պաշտոնավարել է որպես երկրի փոխնախագահ:











































