Դեպի Երկիր է թռչում 2018 VP1 աստերոիդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
NASA-ի տվյալներով, այն Երկրից նվազագույն հեռավորության վրա կգտնվի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախօրեին, նոյեմբերի 2-ին:
Հավանականությունը, որ աստերոիդը կհայտնվի Երկրի մթնոլորտում, ընդամենը 1 հնարավորություն է 240-ից կամ 0.41%, նշում են մասնագետները:
2018 VP1-ը հայտնաբերվել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին: Այն պատկանում է Ապոլոնների խմբին, որոնց թռիչքի ուղիները հատում են Երկրի ուղեծիրը:











































