Օգոստոսի 12-ից Մինսկում անհետ կորած էր համարվող մարդուն, մահացած են գտել, հայտնում է «Նաշա Նիվա» պարբերականը: Տեղեկությունը հաստատել են Ժոդիոնյի Angel որոնողափրկարարական խումբը:
Խոսքը 28-ամյա Նիկիտա Կրիվցովի մասին է:
Ծեծի հետքերով տղամարդու դին հայտնաբերվել է Մինսկի Պարտիզանսկի շրջանում գտնվող անտառում:
Կրիվցովի մահվան հանգամանքները պարզվում են: Հայտնի է, որ նա մասնակցել է նախագահական ընտրություններից հետո բռնկված ցույցերին:
Օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ անցկացվեցին: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվեցին զանգվածային բողոքի ակցիաներ արդյունքների կեղծման դեմ:
Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանները և ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ:
Ավելի ուշ երկրի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում գործադուլներ սկսվեցին, աշխատակիցները նոր ընտրություններ և ցույցերի ժամանակ ցուցարարների հանդեպ դաժան վերաբերմունքը դադարեցնել են պահանջում:
Ընդդիմության բոլոր թեկնածուների շտաբները հայտարարեցին, որ պաշտոնական արդյունքները չեն ճանաչում:









































