Նախորդ երկու-երեք շաբաթների իրավիճակները համեմատելով՝ կարող ենք հանգել, որ ունենք կորոնավիրուսային իրավիճակի կայունացում։ Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը թեթև և կառավարելի է. «Հաշվի առնելով այն տնտեսական ակտիվությունը և ազգաբնակչության շարժունակությունը, այդ թվում Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, կարծում եմ՝ շատ դժվար է լինելու մեր օրական այսքան արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը, եթե իմ ասած իրավիճակը պահպանվի»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ պետք է սպասեն և ակնկալեն, որ կտրուկ անկումներ դժվար կարողանան արձանագրել, սակայն դրված կանոնները և դեռ առկա սահմանափակումները պետք է պահպանեն։









































