Բաղդադը հավաստում է Իրաքի տարածքում գտնվող միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի, ինչպես նաև օտարերկրյա դիվանագիտական օբյեկտների պաշտպանությունն աահովելու՝ իր հանձնառությունը: Դա հետևում է ԱՄՆ-ի և Իրաքի միջև ռազմավարական երկխոսությանը նվիրված՝ երկու երկրների համատեղ հայտաարարությունից, որն օգոստոսի 19-ին տարածել է Պետական դեպարտամենտը:
«Իրաքի կառավարությունը երախտագիտություն է հայտնել միջազգային կոալիցիային (…), ինչպես նաև հավաստել է իր հանձնառությունը որպես ընդունող երկիր ապահովելու կոալիցիայի զինծառայողների, ինչպես նաև Իրաքում դիվանագիտական օբյեկտների պաշտպանությունը»,- ասված է փաստաթղթում: Ինչպես ընդգծված է հայտարարության մեջ, Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում երկու երկրների պատվիրակությունները գնահատել են «Իրաքում անվտանգության ուժերի աճող հնարավորությունները, (…) որոնք հնարավոր դարձրեցին կոալիցիայի անցումը նոր փուլի՝ կողմնորոշված Իրաքի անվտանգության ուժերի վարժեցմանը, հանդերձմանն ու օժանդակմանը»:
«Հարմարվելով այդ նոր փուլի նոր պահանջներին՝ միջազգայիան կոալիցիան կարողացավ հեռանալ իրաքյան որոշ ռազմակայաններից և կրճատել մարտական ուժերն Իրաքում»,- ասված է փաստաթղթում։









































