Իբրահիմ Քաշուշին հայտնի էր որպես «սիրիական հեղափոխության» երգիչ: Նրա խոսքերը բացականչում էին հազարավոր ցուցարաներ Սիրիայում, որոնք արտասանում էին դրանք ցույցերին: Այդ բառերի մեջ կոչ էր նախագահ Ասադին. «Եկել է հեռանալու ժամանակը»: Սակայն երեկ հայտնի է դարձել, որ նրան սպանել են: Մարդասպանների ուղերձն էլ հստակ էր. նրան գցել էին իր հարազատ քաղաքով անցնող գետը՝ կտրելով կոկորդը:
Բանաստեղծի սպանությունը ևս մեկ անգամ ապացուցում է, ինչ ցնցումներ է հիմա ապրում Սիրիան, որտեղ իշխանությունները ցանկանում են ճնշել ապստամբությունը կամ, որոշ դեպքերում, չեն վերահսկում իրավիճակը: Ընդդիմությունը վստահ է, որ բանաստեղծին սպանել են անվտանգության ուժերը: Այս սպանությունը կարող է նշանակել նոր բռնությունների սկիզբ, որն ուղղված է լինելու ռեժիմի առաջնորդների դեմ:








































