Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն ասել է, որ Եվրամիությունը պատժամիջոցներ կպատրաստի Բելառուսի դեմ մինչև ուրբաթ, օգոստոսի 21-ը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Այս [ցուցակը] մշակվում է ամբողջ Եվրոպայում: Դրանք [պատժամիջոցները] պետք է ստիպեն [նախագահ Լուկաշենկոյի] ռեժիմին հարգել բելառուսների ազատ ընտրության իրավունքը»,-ասել է Բաբիշը:
Վարչապետը հավելել է, որ Չեխիան չի կիրառի իր պատժամիջոցները, քանի որ ԵՄ-ն այս հարցում պետք է հավատարիմ մնա միասնական ռազմավարությանը: Ըստ նրա, պատժամիջոցները կլինեն հասցեական՝ պատժամիջոցները կկիրառվեն ընտրություններում տեղի ունեցած խախտումների և բողոքողների նկատմամբ բռնությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ:









































