Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը մասնակցում է իրեն աջակցելու համար կազմակերպված հանրահավաքին, դիմել է ժողովրդին: Այս մասին հայտնումէ ՌԻԱ Նովոստին:
Բելառուսի առաջնորդը շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին: Ըստ Լուկաշենկոյի, նա աջակիցներին հանրահավաքի է կանչել ոչ թե որ իրեն «պաշտպանեն», այլ որպեսզի կարողանա պաշտպանել իրենց երկիրը:
Իր կոչում նա հայտարարել է բարեփոխումներ սկսելու պատրաստակամության մասին: «Ցանկանո՞ւմ եք բարեփոխումներ: Ասացեք իրչ բարեփոխումներ եք ցանկանու եւ մենք դրանք կսկսենք վաղը»,- ասել է նա: Նախագահը նաև հայտարարել է Բելառուսի արևմտյան սահմաններում ռազմական հզորության ստեղծման մասին:
Մեկնաբանելով կրկնակի ընտրություններ անցկացնելու գաղափարը՝ Լուկաշենկոն ասել է, որ այդ դեպքում Բելառուսը կվերանա որպես պետություն՝ հավելելով, որ նա երբեք չի հանձնի երկիրը:
Բելառուսում բողոքի ցույցերը սկսվել են օգոստոսի 9-ից: Քաղաքացիները դեմ են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներին, ըստ որի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների ավելի քան 80 տոկոսը: Իշխանությունները ցուցարարներին ցրում են ռետինե փամփուշտներով, ջրցաններով, արցունքաբեր գազով և լուսաձայնային նռնակներով:









































